ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

 
Բառեր, բառակապակցություններ, անուններ, տառեր կամ թվեր
 
Կարգախոս
 
Նկարներ, պատկերներ կամ խորհրդանշաններ
 
Եռաչափ պատկերներ
 
Հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները

Հոլոգրամները կարող են գրանցվել որպես ապրանքային նշան։

Հայաստանում այդպիսի փորձ դեռևս չկա։

  

Այդպիսի օրինակ է Եվրոպական Միությունում գրանցված GOOGLE-ի հոլոգրամը։

Հազվադեպ դեպքերում գույները նույնպես գրանցվում են որպես ապրանքային նշան։ Հայաստանում այդպիսի փորձ դեռևս չկա։

Գույնի օրինակ է Լուբուտենի կարմիրը։

2012թ.-ին ԱՄՆ դատարանը որոշել է, որ Լուբուտենը պահպանում է կանացի երկարակրունկ կոշիկների կոշկատակերին կարմիր գույնը օգտագործելու իր բացառիկ իրավունքը պայմանով, որ կոշիկի մյուս մասերը կարմիր գույնի չլինեն։

 
Ձայնային ազդանշաններ նույնպես Հայաստանում գրանցված չեն։
Lidl Stiftung & Co. KGTrademarkSound
00:00 / 00:02

Ձայնային ազդանշանի օրինակ է Եվրոպական Միությունում գրանցված Lidl Stiftung & Co. KG ընկերության ձայնային ազդանշանը։ 

 
Նիշերի ցանկացած համակցություն

Lawrex.am

Լո Ռեքս ՍՊԸ

ՀՎՀՀ  00158576

Հաշվեհամար 1930071256880100

 

+374 55353692

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են