ԴՐՈՇՆԵՐ

Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը վերարտադրում կամ պարունակում է պետական դրոշներ։

Այսինքն՝ գրանցման ներկայացվող ապրանքային նշանը չպետք է պարունակի պետական դրոշ կամ չպետք է վերարտադրի պետական դրոշ։

Ընդհանուր մոտեցման համաձայն՝ պետական դրոշի վերարտադրումն առկա է,  եթե գրանցման ներկայացվող ապրանքային նշանում առկա է նիշ, որը հանրության կողմից կընկալվի որպես պետական դրոշ։

Սակայն միայն դա բավարար չէ։ 

Դրոշի վերարտադրումը որոշվում է հետևյալ կանոններով՝

1. դրոշի բոլոր Էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

2. դրոշի բոլոր Էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա չեն, սակայն ապրանքային նշանում դրոշից բացի առկա է նաև պետության կամ ազգի ցուցում

 

Վերոգրյալ երկու դեպքերում համարվում է, որ առկա է դրոշի վերարտադրում։ 

Ի տարբերություն դրոշի վերարտադրմանը, հնարավոր է գրանցել դրոշի ոճավորված տարբերակներ։

Ներքոգրյալ օրինակներում գրանցումը պետք է մերժվի 

Այս օրինակում նիշը ընկալվում է որպես դրոշ։

Դրանից բացի, ԱՄՆ դրոշի բոլոր էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

Այս օրինակում նույնպես նիշը ընկալվում է որպես դրոշ։

Դրանից բացի, Իտալիայի դրոշի բոլոր էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

Այս օրինակում նույնպես նիշը ընկալվում է որպես դրոշ։

ԱՄՆ դրոշի բոլոր էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

Պարզապես «կարմիր, սպիտակ և կապույտ» ամերիկյան դրոշը սև ու սպիտակ դրոշի փոփոխելը չի կարող հաղթահարել մերժումը:

Այնուամենայնիվ, դրոշների սև և սպիտակ այն գծագրերը, որոնք բաղկացած են միայն ընդհանուր երկրաչափական ձևերից, չպետք է մերժվեն, քանի դեռ գծագրում  պետության կամ ազգի վերաբերյալ ցուցումներ չկան:

Օրինակ ՝ սև և սպիտակ գծանկարը, որը ցույց է տալիս երեք հորիզոնական ուղղանկյուն, չի մերժվի որպես Հայաստանի դրոշ, քանի դեռ գծագրում չկա որևէ այլ բան, որը աջակցում է մերժմանը:

Սակայն եթե դուք որպես ապրանքային նշան գրանցում եք եռաչափ պատկերներ, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսք, գրանցումը կմերժվի, եթե ձեր փաթեթավորման կամ տարայի արտաքին տեսքի վրա լինի սև և սպիտակ դրոշի գծանկար, որը ցույց է տալիս երեք հորիզոնական ուղղանկյուն և միևնույն ժամանակ փաթեթավորումը կամ տարայի արտաքին տեսքը լինի կարմիր, կապույտ կամ ծիրանագույն գույներով կամ փաթեթավորման կամ տարայի վրա գրված լինի Հայաստան։ Այս դեպքերում կհամարվի, որ ապրանքային նշանը վերարտադրում է Հայաստանի պետական դրոշը։

Այս օրինակում նիշը ընկալվում է որպես դրոշ։

Դրանից բացի, ԱՄՆ դրոշի բոլոր էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

Ավելին, AMERICA բառը ընդգծում է, որ ապրանքային նշանը ԱՄՆ դրոշի վերարտադրումն է։ 

Այս օրինակում նիշը ընկալվում է որպես դրոշ։

Դրանից բացի, ԱՄՆ դրոշի բոլոր էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

Այս օրինակում նույնպես նիշը ընկալվում է որպես դրոշ։

Դրանից բացի, Իտալիայի դրոշի բոլոր էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

Ավելին, "That’s Italian" բառակապակցությունը ընդգծում է, որ ապրանքային նշանը Իտալիայի դրոշի վերարտադրումն է։ 

Այս օրինակում նույնպես նիշը ընկալվում է որպես դրոշ։

Դրանից բացի, Շվեյցարիայի դրոշի բոլոր էական նշանակություն ունեցող հատկանիշները առկա են։

Ավելին, SWISS բառը ընդգծում է, որ ապրանքային նշանը Շվեյցարիայի դրոշի վերարտադրումն է։ 

Ներքոգրյալ օրինակներում ապրանքային նշանը կգրանցվի որպես  դրոշի ոճավորված տարբերակ 

Այս օրինակում նիշը չի ընկալվում որպես դրոշ։

Այս օրինակում նույնպես նիշը չի ընկալվում որպես դրոշ։

Այս օրինակում նիշը նույնպես չի ընկալվում որպես դրոշ։

Այս օրինակում նույնպես նիշը չի ընկալվում որպես դրոշ։

Այս օրինակում էական նշանակություն ունեցող բոլոր տարրերը առկա են, սակայն դրանց մի մասը այլ գույնի են։ Նիշը ընկալվում որպես դրոշ, սակայն ոչ որպես ԱՄՆ պետական դրոշ։

Այս օրինակում նիշը ընկալվում որպես դրոշ, սակայն էական նշանակություն ունեցող բոլոր տարրերը առկա չեն. մասնավորապես՝ փոխված է աստղերի դասավորվածությունը։

Lawrex.am

Լո Ռեքս ՍՊԸ

ՀՎՀՀ  00158576

Հաշվեհամար 1930071256880100

 

+374 55353692

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են