Արդյո՞ք նախկին աշխատանքում վերականգնվելու համար խոչընդոտ է այլ անձի աշխատանքի ընդունած լինելու փաստը



ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:



Այս իրավիճակում հարց է առաջանում. ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ գործատուն աշխատողի զբաղեցրած պաշտոնին նշանակել է այլ անձի։



ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:


Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ անկախ պայմանագրի գործողության ժամկետը լրացած լինելու հանգամանքից, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատանքում վերականգնվում է նախկին աշխատողը:


Այսինքն՝ նախկինում զբաղեցրած պաշտոնում այլ անձի աշխատանքի ընդունած լինելու փաստը խոչընդոտ չէ աշխատանքում վերականգնելու պահանջը դատարանի կողմից բավարարելու համար։


Lawrex.am

Լո Ռեքս ՍՊԸ

ՀՎՀՀ  00158576

Հաշվեհամար 1930071256880100

 

+374 55353692

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են