• Tigran Khachatryan

Իրավաբանական անձանց վերակազմակերպում՝ առանձնացման ձևով։

Updated: Aug 27, 2019

Առանձնացման եղանակով վերակազմակերպման առանձնահատկությունները ՀՀ-ում։



Իրավաբանական անձանց առանձնացման իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով։

Վերակազմակերպման պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել օրենքով սահմանված փաստաթղթերը։

Վերակազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում։


Վերակազմակերպման գործընթացն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև շուկայի և դրա այլ մասնակիցների վրա։ Շուկաներում բնականոն մրցակցության ապահովման տեսանկյունից վերակազմակերպմանն առնչվող հարցերին ծանոթանալու համար սեղմեք այս հղումը։

Առանձնացման եղանակով վերակազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև՝

1) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է՝ ա. դիմում, որում պետք է նշվեն առանձնացող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը բ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը գ. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը դ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը) ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ 2) առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է՝ ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը, բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից՝ իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը, գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա, դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ ե. առանձին կազմակերպական իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր, զ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը է. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը։


Այս փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ վերակազմակերպման պետական գրանցում կատարելու համար։

Lawrex.am

Լո Ռեքս ՍՊԸ

ՀՎՀՀ  00158576

Հաշվեհամար 1930071256880100

 

+374 55353692

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են