Կատարյալ պայմանագրեր, ինչպես և անփոխարինելի մարդիկ, գոյություն չունեն, բայց ինչպես հարաբերություններն են լինում արժեքավոր ու ոչ այնքան, այնպես էլ լինում են լավ և վատ գործարքներ։

Բիզնեսը կարող է դատական քաշքշուկների մեջ հայտնվել մրցակիցների, աշխատողների, գործընկերների (կոնտրագենտների), լիցենզառուների, լիցենզատուների և մտավոր սեփականության օբյեկտների իրավատերերի հետ տարաձայնությունների պատճառով։

 

Թերի պայմանագրերը կարող են հանգեցնել վատ հարաբերությունների, բաց թողած հնարավորությունների, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների կորստի, անշահավետ գործարքների և դատական վեճերի։

 

Մենք ունենք պայմանագրերի պատրաստի օրինակներ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար։  

Դրանցում կուտակված է մեր ամբողջ փորձը՝ փորձ, որը ձեռք է բերվել նախկին տարիների ընթացքում մեր հաճախորդներին սպասարկելիս և մեր աշխատանքի արդյունքում։ Փորձ, որը հիմնված է նորարարական լուծումների, նորամուծությունների, գիտելիքների և շտկած սխալների վրա։

Մենք փորձը ձևակերպել ենք պայմանագրերի օրինակների մեջ։ Այո, դրանք հենց պայմանագրերի օրինակներ են՝ ոչ ձևանմուշներ։

Մենք չենք հավատում, որ իմաստալից է պայմանագրեր կազմելու գործընթացը դիտարկել որպես «ձևաթուղթ լրացնելու» պրոցես։ Իրականությունն այն է, որ պայմանագրերի մեծամասնությունն անվերջ տարբերակներ ունի և գրեթե բոլոր պայմանագրերի օրինակները կարելի է փոփոխել ու բարելավել։

 

Պրակտիկ տեսանկյունից այդ փոփոխություններն ու բարելավումները անհրաժեշտ են։ Դրանք անհրաժեշտ են պայմանագիրը կոնկրետ գործարքին հարմարեցնելու համար։

Պայմանագրի մի կետի փոփոխությունը անփուսափելիորեն ազդում է պայմանագրի մյուս կետերի վրա և փոխում է պայմանագրի ընդհանուր պատկերն այնքան, որ պայմանագրի բարելավումն ու հարմարեցումը պահանջում է իրավական խորաթափանցություն, պայմանագրերի նախագծեր կազմելու և եղած նյութը մշակելու հմտություն ու հավանական խնդիրները տեղորոշելու, մատնանշելու և վեր հանելու ունակություն։

 

Դուք կարող եք օգտագործել մեզ մոտ առկա օրինակները իրավական տեսանկյունից ձեր մտածելակերպը հղկելու և իրավական ռիսկերը ըմբռնելու ճանապարհին առաջին քայլերը անելու, պայմանագրային տիպիկ ձևակերպումներին ծանոթանալու համար և ինչու ոչ, որպես ելակետ։

 

Բայց հիշեք՝ իրավական ռիսկը հազվադեպ է մենակ լինում։ Որպես կանոն՝ նրան ուղեկցում է կամ կրնկակոխ հետևում է տնտեսական ռիսկը, ինչը հղի է վնասների հաշվին փոքր շահույթ ստանալու կամ ընդհանրապես շահույթ չստանալու վտանգով։

Հենց այդ պատճառով է իրավական ռիսկը զսպվում. այն ինքնին կարևոր չի լինի, եթե չառաջացնի տնտեսական հետևանքներ։  

 

Այնուամենայնիվ, դուք կարող եք օգտագործել մեր պայմանագրերը, եթե ձեզ հարկավոր է առաջ շարժվել։

 

Բայցևաjնպես, այդ օրինակները կախարդական չեն և իրենցից չեն ներկայացնում իրավական օգնություն կամ գործարքների սպասարկման համար մասնագիտական խորհրդատվություն։

Lawrex.am

Լո Ռեքս ՍՊԸ

ՀՎՀՀ  00158576

Հաշվեհամար 1930071256880100

 

+374 55353692

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են